Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ Արզամասի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
«Այսօր գիշեր թշնամու անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նիժնի Նովգորոդի մարզի երկու արդյունաբերական գոտիների վրա [...] Ցավոք, Արզամասի շրջանում հետ մղման ժամանակ զոհերից և վնասներից խուսափել չի հաջողվել։ Մեկ աշխատակից մահացել է տեղում, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց», - նշել է նա իր Telegram ալիքում։
Ուկրաինական Telegram ալիքները հրապարակել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք հաստատում են Արզամասի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները։
Երկրորդ արդյունաբերական գոտին, որի մասին հայտնել է նահանգապետը, ենթադրաբար Ձերժինսկ քաղաքի մի շրջան է, որտեղ գտնվում են մի քանի ռազմական ձեռնարկություններ: Ռուսական Shot տելեգրամյան ալիքը, հղում անելով Ձերժինսկի բնակիչներին, հայտնել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին լսել են մի քանի պայթյուններ:
Ավելի վաղ Ռոսավիացիան հայտարարել էր Նիժնի Նովգորոդի օդանավակայանի փակման և Պենզայում ու Կալուգայում գործողությունների դադարեցման մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք: