Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը բուռն քննարկումներից ու քննադատությանից հետո չդրվեց քվերակության, հարցը հանվեց ու լրամշակաման ուղարկվեց: Ծրագիրը ներկայացնելուց հետո ավագանու գրեթե բոլոր խմբակցություններից քննադատություն հնչեց, ամենակոշտը ՔՊ-ն էր:
Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը թվարկեց, թե ինչ էր փնտրում զարգացման ծրագրում ու այդպես էլ չի գտել. «Ես կուզեի այստեղ տեսնել մեր սպորտդպրոցները: Գրեթե բոլոր սպորտդպրոցներում, մանկապարտեզներում, մեր երաժշտական դպրոցներում եղել եմ. 80 %-ը քայքայված, անմխիթար, շատ վատ վիճակում դուք ժառանգել եք, կուզեի, որ թիրախային,կոնկրետ նշված լիներ»։
Վարդան Ղուկասյանը հակադարձեց, թե իրենք ժառանգել են այդ ամենը ու ընդամենը 3-4 ամիս է, որ քաղաքային իշխանություն են: Հավելեց՝ ծրագրի մեջ շատ բան կարելի էր գրել, բայց իրենք առաջնորդվել են բյուջեի հնարավորություններով:
«Էս չեղած գումարներով մենք աշխատավարձ բարձրացնենք, սպորտդպրոց պահենք, երաժշտական դպրոց, նախակրթական…ես չգիտեմ ինչքան պահենք ու փողոց, լուսատու, ես չգիտեմ։ Ասֆալտապատում, սանմաքրում… մի խոսքով, սա շատ քիչ է։ Կարելի է 5-ամյա ծրագրի մեջ էնքան բան առաջարկել։ Բայց գումարի մասին պիտի ասենք՝ որտեղի՞ց» , - ասաց Վարդան Ղուկասյանը:
Մանակապարտեզների հետ կապված խնդիրը նաև «Մեր քաղաքը» խմբակացությունը բարձրաձայնեց, թե 5-ամյա ծրագրում հիմանորգման փոխարեն՝ ամենամյա հատակացումներ են ու գումարը բաժանեցին տարիների ու մանկապարտեզների թվի վրա, ստացվեց մոտ 663 հազար դրամ:
Հնգամյա ծրագում թափառող շների, աղաբավայրի, տրանսպորի նաև Գյումրիի զարգացման պոտենցիալներից մեկը համարվող տուրիզմն էր շատ թույլ ներկայացված, նկատեցին ավագու անդամները:
«Ի՞նչ ռազմավարություն, մարտավարություն կա տուրիզմի հետ կապված, որովհետև ես չեմ տեսել դա, անկեղծ, հնգամյա զարգացման ծրագրի մեջ» , -ասաց «Իմ հզոր համայնքը» գլխավորող Ռուբեն Մխիթարյանը։
ՔՊ-ն ու «Մեր քաղաքը» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ կքվերակեն հնգամյա զարգացման այս ծրագրին: