Մատչելիության հղումներ

Իսրայելը սկսում է Գազայի վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքը, ԵՄ-ն նախագիծը մերժելի է համարում


Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջակողմյան Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, թե սկսում են Գազայի վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքը:

Ծրագիր, որը կբաժանի Արևմտյան ափը, կկտրի այն Արևելյան Երուսաղեմից, և, ինչպես Սմոտրիչի գրասենյակն է հայտարարել, «կթաղի» պաղեստինյան պետության գաղափարը։

«Աշխարհում, ով էլ այսօր փորձի ճանաչել Պաղեստինը, մեր պատասխանը կստանա տեղում։ Ոչ թե փաստաթղթերով, ոչ էլ որոշումներով կամ հայտարարություններով, այլ փաստերով՝ տների, թաղամասերի տեսքով», - հայտարարել է նա։

Թել Ավիվը վաղուց էր փորձում իրականացնել այս ծրագիրը, սակայն պարբերաբար սառեցնում էր այն՝ ԱՄՆ-ի, եվրոպական դաշնակիցների և այլ տերությունների դիմակայության պատճառով։ Այսօր ևս Եվրամիությունը հայտարարել է, թե Արևմտյան ափին հավելյալ 3400 տուն կառուցելու այս նախագիծը մերժելի է և անօրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նորվեգիան հայտարարել է, թե այս քայլով Իսրայելը «ձգտում է զավթել պաղեստինցիներին պատկանող հողերը՝ երկու պետությունների ստեղծումը կանխելու համար»։

Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան հունիսին պատժամիջոցներ են սահմանել Սմոտրիչի և մեկ այլ ծայրահեղ աջ նախարարի նկատմամբ, որը ևս պաշտպանում է բնակավայրերի ընդլայնումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG