Մատչելիության հղումներ

Մոսկվան կուսումնասիրի «Թրամփի ճանապարհի» շուրջ համաձայնության մանրամասները


Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունների մանրամասները, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային չեն։ Եվ, ինչպես արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր», - ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:

«Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս», - պնդել է Ֆադեևը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG