Մատչելիության հղումներ

Ուկրաինական զորքերի իրավիճակը լրջորեն վատթարացել է ռազմաճակատի մի շարք հատվածներում. BBC


Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախաշեմին ուկրաինական զորքերի իրավիճակը լրջորեն վատթարացել է ռազմաճակատի մի շարք հատվածներում, այս մասին հայտնում BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հաղորդվում է, որ ռուսական զորքերը անակնկալ հարձակում են իրականացրել Պոկրովսկից հյուսիս՝ 10 կիլոմետրով խորանալով ուկրաինական դիրքեր։
Ըստ լրատվամիջոցի, ռուսական ուժերը առաջխաղացումներ ունեն նաև այլ ուղղություններով։

«Որոշ վերլուծաբաններ Ուկրաինայի զինված ուժերի վիճակը գնահատում են բարդ և նույնիսկ աղետալի, մյուսները ավելի զուսպ են իրենց գնահատականներում», - փոխանցում է BBC-ն։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG