Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է արդեն 2 ամիս կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը դարձյալ երկարաձգելու իրավապահների միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև նախաձեռնած «Մեր ձևով» շարժմանը: Մանրամասներ չհաղորդեց, սակայն ասաց, որ նոր ձևավորվող ուժը նախկին իշխանությունների հետ համագործակցել չի պատրաստվում: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն լինելո՞ ւ է, թե ոչ, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր քաղաքական ուղերձով, իր քաղաքական ճանապարհով, մեր ճանապարհով ու մեր ձևով ենք հանդես գալու»: