Մատչելիության հղումներ

Տրանսպորտային գծերի, սահմանների բացումը կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին. Էրդողան


Արխիվ
Արխիվ

Տրանսպորտային և հաղորդակցական գծերի, սահմանների բացումը և ազատ առևտրի զարգացումը կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով հայ-ամերիկա-ադրբեջանական համաձայնությունների մասին:

Նա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը պատմական քայլ է անվանել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։

Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG