Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակը Գազայում, հայտնում Time of Israel-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
«Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին պատերազմի սկզբից ի վեր Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար», - ասված է հաղորդագրությունում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել էր, որ չի ցանկանում երկարացնել պատերազմը և ակնկալում է Գազայում նոր հարձակողական գործողությունը «բավականին արագ» ավարտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն ակնկալում է Գազայում նոր գործողությունը «բավականին արագ» ավարտել