Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը