Ռուսաստանի ֆոնդային շուկան կտրուկ վերելք է արձանագրել ԱՄՆ և ՌԴ նախագահների առաջիկա հանդիպման մասին լուրերի ֆոնին։
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ Մոսկվայի բորսայի ինդեքսը տեղական ժամանակով 11:25-ին աճել է 1.9 տոկոսով՝ հասնելով 2979 կետի, որը ապրիլի 29-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
LSEG-ի տվյալների համաձայն՝ բորսայից դուրս գնանշումների հիման վրա, ռուբլին աճել է 0.4 տոկոսով՝ հասնելով 79.65 կետի մեկ դոլարի դիմաց։ Ռուսաստանի երկրորդ ամենատարածված արժույթի՝ յուանի նկատմամբ ռուբլին ամրապնդվել է 0.2տոկոսով՝ հասնելով 11.04-ի։
Բրենտ նավթի գինը, որը Ռուսաստանի հիմնական արտահանման ապրանքի համաշխարհային չափանիշն է, նվազել է 0.6 տոկոսով՝ հասնելով 66.18 դոլարի մեկ բարելի դիմաց։
Վերջին երկու շաբաթներին ռուսական շուկաները բարձր տագնապի մեջ են եղել Թրամփի սպառնալիքների ֆոնին, որը մինչև օգոստոսի 8-ը ժամանակ էր տվել Մոսկվային Ուկրաինայում հրադադարի համաձայնության համար։ Սպիտակ տան ղեկավարը հակառակ դեպքում կոշտ պատժամիջոցներով էր սպառնացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը կորոշվի Ուիթքոֆի հետ հանդիպումներից հետո. Թրամփ