Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև օգոստոսի 15-ին նախատեսված բանակցությունները տեղի կունենան Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դոնալդ Թրամփը վճռականորեն տրամադրված է փորձել վերջ դնել այս պատերազմին և դադարեցնել սպանությունները», - ասել է Լևիթը ճեպազրույցի ժամանակ։
Անքորիջը Ալյասկայի ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է նահանգի հարավային մասում։ Այնտեղ ապրում է ավելի քան 290 հազար մարդ, ինչը կազմում է նահանգի բնակչության մոտ 40 տոկոսը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց են ունեցել Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը