Երկրորդ օրն է, ինչ Սերբիայում բախումներ են տեղի ունենում հակակառավարական ցուցարարների և կառավարության կողմնակիցների միջև, հայտնում է AP-ը։
Սերբիայում ցույցեր են տեղի ունենում նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով:
Նախագահի կողմնակիցների և ցուցարարների միջև բախումներ են եղել Նովի Սադ քաղաքում՝ Վուչիչի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության գրասենյակի մոտ։ Ոստիկանությունը տեղակայվել է շենքը պահպանելու համար։
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է և կոչ է արել «վերականգնել օրենքն ու կարգը»։
Հազարավոր մարդիկ հավաքվել են երկրի այլ մասերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բելգրադում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել քաղաքի մի մասում հակակառավարական ցուցարարների խմբերը ցրելու համար։
Ցույցեր են անցկացվել նաև կենտրոնական Կրագուևաց և Չաչակ քաղաքներում, ինչպես նաև հարավային Նիշ քաղաքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերբիայում Վուչիչի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են