ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Ռուբիոն և Լավրովը քննարկել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու միջոցառման հաջող անցկացումը։
Թրամփ - Պուտին բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը Ալյասկայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու համար Ուկրաինան ու Ռուսաստանը ստիպված կլինեն տարածքներ զիջել