Հեռախոսազրույց Փաշինյանի և Էրդողանի միջև

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը:

Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը»։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։

«Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ
պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է», - փոխանցում է Նազելի Բաղդասարյանը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը Մակրոնին ներկայացրել է Վաշինգտոնի բանակցությունների արդյունքներըԿայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ«Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Փաշինյանը Փեզեշքիանին ներկայացրել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը». Թուրքիայի ԱԳՆՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը