Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց։

Աբրահամյանն այսօր առաջին անգամ կանգնեց քրեական դատարանի առաջ։ Նրա նկատմամբ հանրային քրական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց՝ տնային կալանք, իսկ հուլիսի վերջին արդեն տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։

Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը 2023 թվականից քննում է նաև Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության. փաստաբան