Մոսկվան կուսումնասիրի «Թրամփի ճանապարհի» շուրջ համաձայնության մանրամասները

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունների մանրամասները, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային չեն։ Եվ, ինչպես արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր», - ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:

«Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս», - պնդել է Ֆադեևը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչի․ «Որևէ միջանցք չպետք է տարանջատի Իրանը տարանցիկ այլ ուղիներից»Ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքներով. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել«Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Իրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առևտրային խնդիր է, ոչ թե բարեգործություն. ԱՄՆ պաշտոնյաներՉկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը