Տեր-Պետրոսյանը չի շտապում մեկնաբանել վաշինգտոնյան հռչակագիրը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ զերծ է մնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագիրը մեկնաբանելուց:

«Իլուր»-ի հարցին՝ «ինչպե՞ս կգնահատեք Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը», Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որևէ դրական բան չի տեսնում, այլև, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետևանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո»։

«Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեև, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը», - ընդգծել է առաջին նախագահը և շարունակել. - «Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։ Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որևէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլև դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որևէ թյուրըմբռնում չեմ տեսել»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմությունը քննադատում է վաշինգտոնյան համաձայնությունները, իշխանությունից հակադարձում ենԱրաղչի․ «Որևէ միջանցք չպետք է տարանջատի Իրանը տարանցիկ այլ ուղիներից»Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԱպաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքներով. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցելՄիրզոյանը զրուցել է Լավրովի, Արաղչիի, Կալլասի, Բարոյի հետ, շնորհակալություն հայտնելԹրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներին«Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Փաշինյանը Փեզեշքիանին ներկայացրել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներըՉկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանԻրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ. ՓաշինյանՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը