Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, Երևան, ապրիլ, 2024թ.

Այսօր կայացած հեռախոսազրույցում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունն է հայտնել գործընթացին։

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը Տոկաևին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Փաշինյանը և Տոկաևը պայմանավորվել են շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հեռախոսազրույց Փաշինյանի և Էրդողանի միջևԿայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցՓաշինյանը Մակրոնին ներկայացրել է Վաշինգտոնի բանակցությունների արդյունքները«Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Հաղորդուղիները գործելու են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների շրջանակում. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցելՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը