Տրանսպորտային և հաղորդակցական գծերի, սահմանների բացումը և ազատ առևտրի զարգացումը կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով հայ-ամերիկա-ադրբեջանական համաձայնությունների մասին:
Նա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը պատմական քայլ է անվանել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։
Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքներով. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել