Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Շնորհավորեցի պարոն նախագահին և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք կայացան նախագահ Թրամփի միջնորդությամբ՝ հանուն երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության Հարավային Կովկասի տարածաշրջանում», - գրել է նա սոցիալական ցանցում։
Զելենսկին հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև էներգետիկ համագործակցությունը, պայմանավորվել շարունակել աշխատել հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։